Ինչպես ձգել մաշկը

20:09   22 օգոստոսի, 2015

Շատերն են ձգտում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Սակայն ցանկալի արդյունքին հասնելուց հետո առաջանում է մի նոր խնդիր՝ ինչպես ձգել թուլացած մաշկը։ Ներկայացնում ենք մաշկը ձգելու հիանալի մեթոդ։

1. Առաջին հերթին պետք է կատարել համապատասխան վարժություններ՝ մկանների տոնուսը բարձրացնելու համար։ Չէ՞ որ այս խնդիրն առաջանում է հենց մկանների տոնուսի նվազեցման պատճառով։

2. Շատ կարեւոր է նաեւ ճիշտ սննդակարգը, որին պետք է հետեւել ոչ միայն նիհարելու ընթացքում, այլեւ դրանից հետո։ Պետք չէ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար զոհել օրգանիզմը։ Այն պետք է ստանա բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերն ու վիտամինները։

3. Բացի սննդակարգից, պետք է հետեւել նաեւ հեղուկների օգտագործմանը։ Օրգանիզմում հեղուկի մակարդակը մեծ ազդեցություն ունի մաշկի վիճակի վրա։ Հետեւաբար, պետք է շատ ջուր խմել ու տաք վաննաներ ընդունել։

4. Այս բոլոր միջոցներից զատ, հարկավոր է նաեւ մաշկի տոնուսը պահպանելու հատկություն ունեցող Aloe Vera բաղադրիչով հարուստ խոնավեցնող կրեմներ եւ բալզամներ օգտագործել։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE