Ի՞նչ հասկացավ Օռնելա Մուտին Հայաստանում

16:24   17 հուլիսի, 2015

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնի շրջանակներում, պատվավոր հյուրի կարգավիճակով, Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին:

Մեզ հետ զրույցում փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասաց, որ Մուտին հավանել է Հայաստանը եւ խնդրել իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները կազմակերպել այստեղ.

«Որովհետեւ նա հասկացավ, որ Հայաստանում սիրում են կինոն, մարդուն եւ նրա ստեղծածը: Իր գալու առաջին իսկ օրվանից Մուտին խնդրել է անցկացնել իր ռետրոսպեկտիվը: Դա յուրաքանչյուր արվեստագետի համար շատ մեծ բան է: Կարծում եմ` դա ամենալավ կարծիքն է նրա հայաստանյան այցից»,-նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան 2015»-ի բացման արարողության ժամանակ Օռնելա Մուտին արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին:



© NEWS.am STYLE