Հաղորդավարուհի Անի Դաշյանն ամուսնացել է (ֆոտո)

10:02   18 հուլիսի, 2015

Երեկ՝ հուլիսի 17-ին, տեղի է ունեցել հաղորդավարուհի Անի Դաշյանի հարսանիքը: 

Անիի ընտրյալը ռուսաստանաբնակ Լյուդվիգ Կարապետյանն է:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, իսկ հարսանյաց երեկոն շարունակվել ռեստորաններից մեկում:

Անի Դաշյանն իր հարսանեկան տանգոն պարել է Քրիստինե Պեպելյանի երգի ներքո:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորապսակներին՝ նրանց մաղթելով ամուր ընտանիք:



© NEWS.am STYLE