«Ոսկե Ծիրան 2015». հայտնի են կինոփառատոնի հաղթողները (ֆոտոռեպորտաժ)

22:00   18 հուլիսի, 2015

«Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնն ավարտվեց: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին նախորդեց կարմիր գորգը:

Խաղարկային ֆիլմերի գլխավոր մրցանակին արժանացավ Սիռո Գեռայի (Կոլումբիա) «Օձի գրկում» ֆիլմը: Նույն անվանակարգում արծաթե ծիրան հանձնվեց Կիմ դե-Հաունին՝ «Ձմռան վերջը» ժապավենի համար:

Վավերագրական ֆիլմերի անվանակարգում հաղթող ճանաչվեց Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի «Իմաստի ստեղծումը» ժապավենը, իսկ երկրորդ տեղի մրցանակին արժանացավ «Գերմանական երիտասարդություն» ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» խորագրում մրցանակների արժանացան Աննա Գորոյանի «Բժիշկը» եւ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեքը»:

Էկումենիկ ժյուրիի եւ լրագրողների ու կինոգետների ժյուրիի մրցանակին արժանացավ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ժապավենը, իսկ Հրանտ Մաթեւոսյանի հիմնադրամի մրցանակը ստացավ Գագիկ Մադոյանն իր «Ճանապարհ» ֆիլմի համար:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE