Gucci-ին ներկայացրել է տղամարդկանց նոր հավաքածուն (ֆոտո)

21:12   17 հունվարի, 2013

Gucci նորաձեւության տունը Միլանի նորաձեւության շաբաթին ներկայացրել է աշուն-ձմեռ-2013 հավաքածուն։ Նորամուծությունը հեծելազորային զինվորի ու մեգապոլիսի ժամանակակից բնակչի զգեստապահարանի համադրությունն է։

Կտորների նրբագեղ ճաշակը միաձուլվել է դիզայներական նորագույն որոշումների հետ՝ չափազանց խոշորացված մասերով ու դետալների ավելացմամբ։ Գյուղական ոճի տարրերը հմտորեն ներառվել են մայրաքաղաքի նրբաճաշակ բնակչի կերպարում։

«Gucci-ի տարբերակով տղամարդն իր ազատ ոգին արտահայտում է բացահայտ անտարբերության միջոցով։ Նա կարուձեւի ավանդույթներն օգտագործում է իր հայեցողությամբ՝ համադրելով պաշտոնական եւ ոչ ֆորմալ ոճերն այնպես, ինչպես իրեն է դուր գալիս։ Դա ռոմանտիկի հոգով ժամանակակից ջենթմենն է», - նշել է բրենդի քրեատիվ տնօրեն Ֆրիդա Ջանինին։

Gucci-ից բացի, այդ օրվա ցուցադրությանը մասնակցել են Giogio Armani, Fendi, Etro եւ DSquared2 նորաձեության տները։

Լուսանկարները՝ mercurynews.com կայքից



© NEWS.am STYLE