«Սրտիս կեսը Ռուսաստանում է, չեմ կարող այլեւս այստեղ մնալ». Եվա Ռիվասը հեռացավ Հայաստանից

09:30   20 հուլիսի, 2015

Երգչուհի Եվա Ռիվասը լքել է Հայաստանը: Այն մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ գրելով.

«Դե ինչ, ընկերներ, գնում եմ օդանավակայան, շնորհակալություն բոլորին, ով հետս էր Հայաստանում եղած ժամանակ: Գրեթե երկու տարի… քիչ ժամանակ չէ… կկարոտեմ, անգամ ցավ եմ զգում: Երբ տանից դուրս էի գալիս, սիրտս ճմլվում էր, սակայն սրտիս կեսը գտնվում է Ռուսաստանում, այդ իսկ պատճառով այստեղ չեմ կարող այլեւս մնալ: Ամենաշատը կկարոտեմ աշխարհում ամենահամեղ սնունդը:

Սիրում եմ քեզ, Հայաստան: Ներիր ինձ, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել: Շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ, ինչպես հարազատի: Իմ սիրտն ընդմիշտ այստեղ է»:



© NEWS.am STYLE