Էմինեմն իր կարծիքն է հայտնել ժամանակակից ռեփերների վերաբերյալ

17:09   20 հուլիսի, 2015

Հանրահայտ ռեփեր Էմինեմը վերջերս իր կարծիքն է հայտնել ժամանակակից ռեփ մշակույթի հետ կապված մանրամասների վերաբերյալ:

«Ես աշխատում եմ հետևել ժամանակակից տենդենցներին: Ես սիրում եմ Լիլ Ուեյնի, Դրեյքի, Բիգ Շոնի և Schoolboy Q-ի արվեստը: Սիրում եմ նաև Քենդրիկ Լամարին: Պարզապես ջանում եմ լսել այն երաժշտությունը, ինչ ձայնագրում են այլ արտիստներ: Ուեյնը նոր երգ է ներկայացրել և իմ ականջների համար դա գերագույն հաճույք է», - The New York Times-ին տրված հարցազրույցում ասել է երգիչը: Նա ավելացրել է. «Կան երաժիշտներ, որոնց արվեստն ինձ համար` ինչպես քաղցրավենիքն երեխայի համար: Ունկնդրե՛ք Քենդրիկի ալբոմը, թե ինչպես է նա ալբոմ ձայնագրում` սկզբից մինչև վերջ: Ուղղակի կարելի է խելագարվել: Դա իսկական արվեստ է»:

«Բայց հիփ հոփին անհրաժեշտ է նաև Դրեյքը: Այդ ոճին հարկավոր է նաև Բիգ Շոնը: Ինձ թվում է, որ այժմ հիփ հոփը զարգանում է ճիշտ ուղությամբ: Ամեն ինչ ներդաշնակ է և լավագույն ռեփերները` ամենահաջողակներն են: Միշտ չէ՛, որ այսպես էր»:

Նշենք նաև, որ Էմինեմի թվով ութերորդ The Marshall Mathers LP ալբոմը լույս է տեսել 2013 թվականին: Սկավառակի համար նրան շնորհվել է երկու «Գրեմմի» մրցանակ, ինչպես նաև 5.5 միլիոնից ավել վաճառք է ունեցել ողջ աշխարհով մեկ:
Ներկա պահին Էմինեմը համարվում է հիփ հոփի ամենահաջողակ արտիստը:

Աղբյուրը` Apelzin



© NEWS.am STYLE