Հայ հայտնիներ, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում

17:46   20 հուլիսի, 2015

Դժվար է պատկերացնել 21-րդ դարում ապրող մեկին, այն էլ` հայտնի մեկին, ով գրանցված չէ որեւէ սոցիալական ցանցում եւ գոնե օնլայն տիրույթում չի շփվում իր երկրպագուների հետ: Միգուցե համաշխարհային շոու-բիզնեսի աստղերի մեջ այդպիսիններ չկան, սակայն հայ հայտնիներից շատերն առ այսօր ակտիվ չեն սոցիալական ցանցերում կամ ընդհանրապես գրանցված չեն:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, ում հնարավոր չէ գտնել համացանցում:

Ավետ Բարսեղյան

 

Ավետ Բարսեղյանը մի անգամ խոստովանել է` սկզբունքորեն չի գրանցվում սոցիալական ցանցերում:

Լուիզա Ղամբարյան

 

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը 2011 թվականին հաշիվ է բացել Facebook-ում, որն առ այսօր այդպես էլ չի թարմացրել:

Գրիշա Աղախանյան

 

Հայտնի շոումեն, հումորիստ եւ դերասան Գրիշա Աղախանյանի հետ նույնպես հնարավոր չէ կապի մեջ մտնել օնլայն տիրույթում: Նա գրանցված չէ ոչ մի սոցցանցում:

Գրիգոր Նազարյան

 

Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի անունով նույնպես ոչ մի էջ չգտանք ցոցցանցերում:

Գարիկ Մարտիրոսյան

 

Սիրված հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը, ի տարբերություն Comedy Club-ի իր գործընկերների, սեր չունի համացանցի հետ: Նրա պաշտոնական կայքում զգուշացրել են երկրպագուներին, որ Գարիկը գրանցված չէ ոչ մի սոցցանցում:

Մկրտիչ Արզումանյան

Հավանաբար բոլոր հումորիստները սեր չունեն սոցկայքերի հետ, քանի որ սիրված հումորիստ եւ դերասան Մկրտիչ Արզումանյանին նույնպես չես գտնի համացանցում: 

Շպռոտ

 

Երգչուհի Շպռոտը բավականին երկար ժամանակ ակտիվ էր սոցկայքերում: Հետո նա ջնջվեց Facebook-ից, այժմ էլ` Instagram-ից:

 



© NEWS.am STYLE