Խոտաբույսերով մուս՝ մարմնի համար

20:11   26 օգոստոսի, 2015

Ինչպես կարելի է պատրաստել խոտաբույսերի եւ թարմ ցիտրուսի բույրով մուս՝ մարմնի համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 60մլ. շամպուն, 50մլ. պետիտգրեյնի յուղ, 6մլ. դափնու յուղ, 6մլ. սեւ հաղարջի յուղ, 8 կաթիլ բիսաբոլոլ, 6մլ. խոնավեցնող քսուք, 6գր. խնձորի փոշի, 2գր. կարբոպոլ, 60մլ. չգազավորված հանքային ջուր, 1 կաթիլ կանաչ գունանյութ, 8 կաթիլ շամպունի կոնսերվանտ, աղավնիճի եւ կիտրոնատերեւի (lemongrass) եթերային յուղեր։

1. Հանքային ջուրը պետք է տաքացնել եւ լուծել կարբոպոլի փոշին։ Լավ խառնելուց հետո լուծույթը անհրաժեշտ է թողնել մինչ առավոտ։Արդյունքում ստացվում է համասեռ զանգվածով գել։

2. Այնուհետեւ հարկավոր է պետիտգրեյնի յուղի մեջ տարալլուծել խոնավեցնող քսուքն ու խնձորի փոշին։

3. Առանձին տարայի մեջ պետք է միախառնել բոլոր յուղերը՝ լցնելով նաեւ բիսաբոլոլը։

Վերջին փուլում եռացրած ջրի վրա պետք է տաքացնել շամպունը, ձեռքի հարիչով խառնել, ապա ավելացնել երկրորդ եւ երրորդ զանգվածները։ Այնուհետեւ հարկավոր է լցնել գունանյութը, կոնսերվանտը եւ եթերային յուղերը։ Մուսը հարելուց հետո անհրաժեշտ է ավելացնել նաեւ կարբոպոլի գելը։

Մուսը պատրաստ է։ Հարկավոր է այն լցնել չոր տարայի մեջ եւ ամուր փակել։


 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE