Կոպերի ստվերաներկ՝ տնային պայմաններում

20:07   29 օգոստոսի, 2015

Երբեւէ մտածել եք, որ կարող եք ինքնուրույն պատրաստել կոպերի համար նախատեսված ստվերաներկը։ Անհրաժեշտ բաղադրիչները խանութից գնելուց հետո կարելի է տնային պայմաններում հասնել ցանկալի արդյունքի։

Ի՞նչ է հարկավոր․ 2 թեյի գդալ տալկ, 0.5 թեյի գդալ սուբմիկա FL, 0.5մլ․ բինդեր, 2 թեյի գդալ անփայլ կամ ցանկացած երանգի գունանյութ։

Պատրաստման եղանակը․

Մաքուր եւ չոր հավանգի մեջ անհրաժեշտ է լցնել սուբմիկա FL-ը եւ տալկը։ Այնուհետեւ պետք է ավելացնել նախընտրելի գունանյութը եւ խառնել ստացված զանգվածը։ Արդյունքում առաջանում է նուրբ եւ թեթեւ ստվերաներկ, որը խտացնելու համար անհրաժեշտ է ավելացնել բինդերը։ Դրանից հետո գնդիկներ են առաջանում, որոնք հարկավոր է հավանգի փայտիկով տրորել։ Ստվերաներկը պատրաստ կլինի այն ժամանակ, երբ համասեռ զանգված կստացվի։ Վերջինս արդեն կարելի է լցնել չոր տարայի մեջ եւ օգտագործել շպարվելիս։


Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE