Մայլի Սայրուսը կդառնա MTV Video Music Awards մրցանակաբաշխության հաղորդավար

15:16   21 հուլիսի, 2015

22-ամյա Մայլի Սայրուսն այս տարի կդառնա MTV Video Music Awards մրցանակաբաշխության հաղորդավար: Հանրահայտ երգչուհին ինքն է հայտնել այդ մասին սոցցանցերում:

«MTV-ն ինձ թույլ չտվեց ելույթ ունենալ, այդ պատճառով այս տարի ես վարելու եմ VMA –ը», - գրված է պաստառի վրա:

Նշենք, որ Մայլի Սայրուսը մրցանակաբաշխությանը ելույթ է ունեցել 2013 թվականին, իսկ անցած տարի Սայրուսը Wrecking Ball հոլովակի համար դարձել է «Տարվա հոլովակ» անվանակարգի հաղթող: Ընդ որում, երգչուհին դուրս չի եկել մրցանակը ստանալու համար, այլ ուղարկել է մի անօթևանի, որը խնդրել է հանդիսատեսին գումար հավաքել բարեգործական կազմակերպության համար:



© NEWS.am STYLE