Օռնելա Մուտին` Սերժ Սարգսյանի հետ (ֆոտո)

12:37   21 հուլիսի, 2015

Իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտին շարունակում է իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակել Երեւան կատարած այցից:

Այս անգամ դերասանուհին լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վերջինիս դստեր` Անուշի հետ:

«Հիանալի երեկո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա անուշիկ դստեր` Անուշ Մինասյանի հետ»:

Հիշեցնենք, որ Մուտին Երեւան էր ժամանել` որպես «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնի պատվավոր հյուր:



© NEWS.am STYLE