Քիմ Քարդաշյանն իր դստեր համար վարձել է անձնական ֆիթնես մարզիչ

13:10   22 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանը որոշել է օգտվել անձնական ֆիթնես մարզչի ծառայություններից` իր դստեր Նորթ Ուեսթի համար, գրում է Hellomagazine-ը:

34-ամյա հայուհին ցանկանում է, որպեսզի Նորթն ունենա անթերի ֆիզիկական տվյալներ.

«Քիմի անձնական մարզիչը շաբաթական մի քանի անգամ մարզում է Նորթին: Ոչ մի ծանր վարժություններ. ոտքերի ճկուն բացվածք և մի քիչ աերոբիկա: Քիմը կարծում է, որ վաղ հասակից հարկավոր է տոնուսը բարձրացնել: Ավելացնենք, որ Քիմի, Քանյեի ր Նորթի սննդակարգի համար պատասխանատու է շեֆ խոհարարը, որը աստղային ընտանիքի համար պատրաստում է պարզ և օգտակար ճաշատեսակներ: Բացի այդ, տաս օրը մեկ անգամ Քարդաշյան-Ուեսթ կլանի ճաշացանկը կարգավորվում է դիետոլոգի կողմից, որը հետևում է շոու բիզնեսի աստղերի առողջությանը», - հայտնել է նեքին աղբյուրը:



© NEWS.am STYLE