Օռնելա Մուտին նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստան կատարած իր այցից (ֆոտո)

14:53   23 հուլիսի, 2015

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին շարունակում է համացանցում հրապարակել իր Հայաստան կատարած այցի լուսանկարներից:

Այս անգամ դերասանուհին լուսանկարներ է հրապարակել Գեղարդից:

«Սիրում եմ ավանդույթները եւ համեղ հացը»,-մակագրել է լուսանկարներից մեկը Մուտին:

Հիշեցնենք, որ Օռնելա Մուտին, ինչպես նաեւ մեկ այլ դերասանուհի` Նաստասյա Կինսկին, այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրերն էին, ովքեր փառատոնի բացման արարողության ժամանակ արժանացան մրցանակի:

Ներկայացրեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE