Ռուսական շոու բիզնեսի ամենահարուստ և նշանավոր աստղերը` Forbes-ի թոփ 50-ում

11:04   24 հուլիսի, 2015

Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է ռուսական աստղերի թոփ 50-ը: Ցուցակը կազմված է ըստ աստղերի եկամտի, լրատվամիջոցներում անունները շոշափվելու և սոցցանցերում որոնումների քանակի հիման վրա:

Երեք տարի շարունակ ռուսական շոու բիզնեսի ամենահարուստ աստղերի վարկանիշային աղյուսակը գլխավորել է աշխարհի թենիսիստուհի Մարիա Շարապովան`որպես 29.7 միլիոն դոլար եկամուտ ունեցող աստղ:


Մասնավորապես, փոփ աստղեր Ֆիլիպ Կիրկորովը (եկամուտը կազմում է 10,4 միլիոն դոլար) և Գրիգորի Լեփսը (եկամուտը կազմում է 12,2 միլիոն դոլար) զբաղեցրել են վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին հնգյակը եզրափակում է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը (եկամուտը կազմում է 1,2 միլիոն դոլար), իսկ նրանից անմիջապես հետո` կինոռեժիսոր և կինոմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը (եկամուտը կազմում է 0,4 միլիոն դոլար):


Եվս երեք փոփ կատարողներ տեղեր են զբաղեցրել առաջին տասյնակում. Պոլինա Գագարինան (եկամուտը`1,7 միլիոն դոլար), Նիկոլայ Բասկովը (եկամուտը`7,4 միլիոն դոլար) և Դիմա Բիլանը (եկամուտը`3,8 միլիոն դոլար): Ընդհանուր առմամբ թոփ 50-ում հայտնվել են 15 ռուսական աստղեր և մեկ ռեփեր` Բաստան:


Բացի Միխալկովից ներկայացված են եղել նաև երեք կինոռեժիսոր. Անդրեյ Զվյագինցևը (13 տեղ) և Անդրեյ Կոնչալովսկին, որը եզրափակում է երկրորդ տասնյակը, ինչպես նաև Ֆյոդոր Բոնդարչուկը, որը 34-րդ տեղում է: 50 գլխավոր ռուսական աստղերի ցանկում են նաև Միխային Պորեչենկովը, Սերգեյ Սվետլակովը, Դանիլա Կոզլովսկին, Սվետլանա Խոդչենկովան, Չուլպան Խամատովան, Սերգեյ Բեզրուկովը և Կոնստանտին Խաբենսկին: Ընդհանուր առմամբ ցուցակում են հայտնվել 12 կինոգործիչներ:

Բեմականության ոլորտում ներկայացված են եղել միայն երկու աստղեր. Օլեգ Տաբակովը, որը գլխավորում է Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը և բալետի պարուհի Դիանա Վիշնյովան: Ասղտերի թվում են նաև դասական երաժիշտներ` Մարինյան թատրոնի ղեկավար, դիրիժոր Վալերի Գերգիևը, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն և դաշնակահար Դենիս Մացուևը:

Մոդել Նատալյա Վոդյանովան հայտնվել է երկրորդ տասնյակի մեջտեղում (15-րդ տեղ), իսկ ռոք աստղ Զեմֆիրան զբաղեցրել է 24-րդ տեղը:


Ցուցակում ներկայացված միակ գրականագետ Բորիս Ակունինը կիսում է վերջին եռյակը Տաբակովի և Վիշնյովայի հետ:
Բոլոր 50 աստղերի` դերասանների, երգիչների, երաժիշտների, ռեժիսորների և մարզիկների ընդհանուր եկամուտը 2014 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի մայիսի 31-ը կազմել է 174 միլիոն դոլար, ցույց տալով 24%-անոց անկում:



© NEWS.am STYLE