Gangnam style-ը Հարավային Կորեայում «տարվա երգ» է ճանաչվել (տեսանյութ)

17:35   17 հունվարի, 2013

PSY ռեպերի Gangnam style երգի հոլովակը Հարավային Կորեայում «տարվա երգ» է դարձել։ NEWSru.com-ն հղում անելով Reuters-ին, նշում է, որ այն ստացել է «Ոսկե սկավառակ» մրցանակը, որն անվանում են «կորեական Grammy»։ Սակայն հաղթողը մրցանակաբաշխությանը չէր ներկայացել։

Հիշեցնենք, որ YouTube –ում 2012 թվականի հուլիսի 15-ին տեղադրված տեսանյութն ամենաշատը դիտվածն ր եւ հատել է միլիարդի սահմանը։ Դրանից բացի «լայքերի» քանակով այն առաջ է անցել բոլոր մրցակիցներից։ Տվյալ հոլովակն արդեն Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես YouTube-ում ամենաշատը դուր եկած տեանյութ։



© NEWS.am STYLE