Ջանեթ Ջեքսոնը նոր տեսահոլովակ է թողարկել երկարատև ընդմիջումից հետո

17:07   25 հուլիսի, 2015

49-ամյա Ջանեթ Ջեքսոնը YouTube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է ռեփեր J. Cole-ի հետ համատեղ ձայնագրված No Seeep երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը:

Հոլովակում Ջեքսոնը պարում է մթությամբ պարուրված առանձնատանը, ցուցադրում է իրեն ընտանեկան լուսանկարների ֆոնի վրա, ինչպես նաև սիրախաղ է անում J. Cole-ի հետ:

Այս տեսահոլովակը դարձել է առաջինը՝ Ջանեթի երկարատև ընդմիջումից հետո, որը տևել է մոտ 6 տարի: Շուտով երգչուհին պատրաստվում է թողարկել ստուդիայի նոր ալբոմ, որի անվանումն առայժմ չի հրապարակվում:



© NEWS.am STYLE