50 Cent-ը կվճարի ևս 2 միլիոն դոլար ուրիշի սեքս տեսանյութի հրապարակման համար

13:06   25 հուլիսի, 2015

Ռեփերի խնդիրները, կարծես, դեռ չեն ավարտվել: Նյու Յորքի դատարանը 50 Cent-ին պարտադրել է ևս 2 միլիոն դոլար վճարել Լաստոնիա Լեվիստոնին: Առանց ստանալու վերջինիս նախնական համաձայնությունը, 50 Cent-ը համացանցում հրապարակել էր նրա մասնակցությամբ սեքս տեսանյութ:

Ինչպես գրում է The Wrap-ը, Լաստոնիան կստանա այդ գումարը որպես բարոյական վնասի փոխհատուցում: Հայտարարության մեջ ասված է, որ կնոջ փաստաբանները պահանջել են 15 միլիոն դոլար փոխհատուցում:

Մինչ այդ, դատարանը պարտադրել էր երաժշտին վճարել 5 միլիոն դոլար առանց նախնական համաձայնություն ստանալու սեքս տեսանյութի հրապարակման համար: Ռեփերը գնել էր այն զույգից, որից հետո տեղադրել էր համացանցում՝ իր մեկնաբանություններով: Տեսանյութը հրապարակվել էր համացանցում 2009 թվականին:



© NEWS.am STYLE