Միլիարդատեր Ջեյմս Պակերը նվիրել է Մերայա Քերիին 500 հազար դոլար արժողությամբ կախազարդ

15:14   25 հուլիսի, 2015

Արդեն երկու ամիս է, ինչ բոլոր լրատվամիջոցները խոսում են Երգչուհի Մերայա Քերիի և ավստրալիացի միլիարդատեր Ջեյմս Պակերի սիրավեպի մասին:

Օրերս Լաս Վեգասում 45-ամյա փոփ երգչուհին հանդես է եկել իր հերթական համերգով, իսկ մինչ այդ, ինչպես հաղորդում է TMZ-ը, միլիարդատերը նվիրել է հանրահայտ երգչուհուն սրտաձև կախազարդով ադամանդե վզնոց (ի դեպ, 18 կարատանոց):

Մերայան, իր հերթին, հենց բեմի վրա շնորհակալություն է հայտնել Պակերին և նրա պատվին կատարել է Hero երգը:



© NEWS.am STYLE