«Ընտանիքն այդ դեպքում մղվում է երկրորդ պլան». Գայանե Ասլամազյան

12:35   25 հուլիսի, 2015

Ամռան սեզոնն ասոցացվում է հանգստի հետ, երբ բոլորը շտապում են հավաքել ճամպրուկներն ու մեկնել հանգստանալու: Հետաքրքիր է իմանալ, թե հայտնիներն ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային արձակուրդը: NEWS.am STYLE-ի զրուցակիցն այս անգամ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն է, ով այս ամառ չի ծրագրում հանգտանալ:

«Ես այս ամառ պլանավորում եմ աշխատել շատ խիստ»,-նշեց նա: Մեր հարցին՝ չի՞ հոգնում, արդյոք, այդքան աշխատելուց, հաղորդավարոհին պատասխանեց.

«Շատ եմ հոգնում, եւ հուսամ, որ աշնանը հնարավորություն կլինի հանգստանալու»:

«Հանգստի ո՞ր տարբերակն է նախընտրում հարցին», Գայանեն պատասխանեց, որ իր համար հանգստի ցանկացած տեսակ ընդունելի է:

«Ես ամեն ինչն էլ սիրում եմ՝ թե’ բնության գրկում հանգստանալը, թե’ բարձրակարգ հյուրանոցներում, թե’ պալատկաներում, եւ’ մեր երկրում, եւ’ մեր երկրից դուրս: Հանգիստը հանգիստ է, կապ չունի՝ որտեղ»,-ասաց նա՝ հավելելով, որ լողափնյա հանգիստն էլ է շատ սիրում:

Հաղորդավարուհին չի կարող առանձնացնել իր կյանքի ամենահիշարժան հանգիստը: «Յուրաքանչյուր անգամ, երբ ընտանիքիս հետ հնարավորություն ենք ունենում քաղաքից դուրս գալու, արդեն լավ է: Այնքան շատ են այդ օրերը, չեմ կարող առանձնացնել»:

Իսկ ու՞մ հետ է նախընտրում կամ ստացվում հանգստանալ.

«Ավելի շատ ընտանիքի հետ: Բարեբախտաբար, իմ շատ լավ ընկերները իմ գործընկերներն են, եւ ես նրանց հետ բավականին շատ եմ շփվում, իսկ ընտանիքն այդ դեպքում մղվում է  երկրորդ պլան եւ այդ ժամանակ ավելի ճիշտ է իրենց հետ հանգստի մեկնելը»,-պատասխանեց Գայանեն:

Զրուցեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE