«Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

14:11   25 հուլիսի, 2015

«Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Բուժզննումը հաստատել է դերասանի մոտ առկա օնկոլոգիական հիվանդությունը. 31-ամյա Անդրեյ Գայդուլյանի մոտ հայտնաբերվել է լիմֆոմայի երկրորդ աստիճան: Ուռուցքից վերցրած նմուշները դերասանի օրգանիզմի լիմֆատիկ համակարգի չարորակ նորագոյացությունն է, հայտնում է «Дни»-ն՝ LifeNews-ի հղումով:

Դերասանին արդեն նշանակվել է քիմիաթերապիա: Թե որքան կուրս է հարկավոր անցնել, դեռ պարզ չէ: Մասնագետները հուսով են, որ դրական արդյունքի կհասնեն. նմանատիպ ուռուցքները վերանում են դեղամիջոցի ազդեցությունից: Սակայն եթե դեղամիջոցային բուժումը դրական արդյունք չտա, Անդրեյը ստիպված կլինի կրկին անգամ հայտնվել վիրաբուժական սեղանին:

Ներքին աղբյուրը հայտնել է լրատվամիջոցներին, որ Ադրեյն իմացել է իր առողջական խնդիրների մասին պլանային զննումից մի քանի օր առաջ: Բժիշկների մոտ կասկածներ են առաջացել, և Գայդուլյանը ստիպված է եղել անհապաղ հայտնվել հիվանդանոցում:



© NEWS.am STYLE