Christian Louboutin. Տարվա ամենասեքսուալ կոշիկը

12:02   17 հոկտեմբերի, 2012

Christian Louboutin-ի կոշիկները շարունակում է մնալ ամենասեքսուալը: Ինտերնետ քվեարկության արդյունքում, հերթական անգամ  «ամենասեքսուալ կոշիկ»  տիտղոսին արժանացավ Christian Loeboutin բրենդը: Ինտերնետ քվեարկությունը կազմակերպել էր Saks Fifth Avenue հանրախանութը` Footwear News ամսագրի հետ համատեղ:

Ամենաշատ ձայներ հավաքեց այս տարվա ամառային հավաքածուի` նրբագեղ կարվածքով ու փոքր ցցերով ալ կարմիր կոշիկը: Հավաքած ձայներով` այն գերազանցեց Stuart Weitzman-ի մուգ կարմիր կոշիկները, Jimmy Choo-ի արծաթագույն բոկամաշիկները, B by Brian Atwood կրկնակոշիկները:

Stuart Weitzman

 

Jimmy Choo

B by Brian Atwood

Christian Louboutin-ի կոշիկների լուսանկարը հաղթանակի առիթով հավերժացվեց Sexy Shoes ամսագրի շապիկին:

Ավելացնենք, որ այս բրենդը աշխարհում բավական մեծ ճանաչում ունի: Նորաձեւությանը հետեւող յուրաքանչյուր կին կցանկանար իր զգեստապահարանում ունենալ Քրիստիան Լաբուտինի նրբագեղ կոշիկների թեկուզ մեկ զույգ: Christian Louboutin-ի կոշիկները հոլիվուդյան աստղերի արդուզարդի բաղկացուցիչ մասն են կազմում:



© NEWS.am STYLE