Գեղեցկուհի Բեյոնսեն` Նյու Յորքի փողոցներում

12:05   28 հուլիսի, 2015

Այսպիսի կինն անկասկած կարող է խցանումների պատճառ հանդիսանալ ցանկացած քաղաքում: Բեյոնսեն ուղևորվել է դեպի իր նյու յորքյան գրասենյակ, որի մուտքի մոտ նրան «բռնացրել» են պապարացիները:

Մուգ ակնոցներով, ծաղկավոր զգեստի վրայից սպիտակ բաճկոնը հագին 33-ամյա ճանաչված երգչուհին գերազանց տեսք ուներ:


Հիշեցնենք, որ Բեյոնսեն աշխատում է իր նոր` թվով վեցերորդ ալբոմի վրա: Այդ մասին է հայտնել Ռիհաննայի Bitch Better Have My Money Deputy սինգլի պրոդյուսերը:

Նոր ալբոմի ձայնագրությունը գաղտնի է պահվում: Մինչ այդ համացանցում խոսակցություններ էին գնում երգչուհու և նրա ամուսնու` Jay Z-ի համատեղ ձայնագրվող ալբոմի մասին:

Աղբյուրը` Daily Mail
Լուսակնարներ` INF



© NEWS.am STYLE