Հայտնի է «Ոսկե գլոբուսի» ամենաճանաչված դիզայները

13:37   18 հունվարի, 2013

Ամենաճանաչված դիզայները, ում ստեղծած իրերը վերջերս տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ կրել են միանգամից 5 հայտնի դեմքեր, կոշիկի մալազիական արքա Ջիմի Չուն է։

Այսպես, Jimmy Choo-ի «նավակ-կոշիկները» տեսել են 20-ամյա դերասանուհի ու երգչուհի Սելենա Գոմեսի հագին, որոնք արված են եղել հատուկ ոսկե նախշով կարված իր զգեստի համար։

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր կերպարը համալրել է Jimmy Choo –ի մետաղական գույնի քլաթչով, իսկ Մեգան Ֆոքսն ու Ռեյչել Վայսը արարողությանը ներկայացել էին միայն գույնով իրարից տարբերվող բարձր տակերով սանդալներով։ «Վամպիրի օրագրգերը» սերիալի աստղ Նինա Դոբրեւը նույնպես սանդալ էր հագել, սակայն ավելի ճոխ տեսքի ու բարակ բարձր կրունկով։



© NEWS.am STYLE