Ռաֆ Սիմոնսը Adidas-ի համար սպրոտային կոշիկներ է ստեղծել (ֆոտո)

14:01   18 հունվարի, 2013

Dior նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ռաֆ Սիմոնսն Adidas սպորտային մարկայի հետ վազքի համար նախատեսված սպորտային կոշիկների հավաքածու է ստեղծել։

Raf Simons աշու-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրմանը մոդելները դրանք հագել էին դասական սեւ տաբատների ու վառ գույնի թեւածալքով վերարկուների հետ։ Սիմոնսի՝ Adidas-ի համար արված սպորտային կոշիկների հավաքածուի մեջ ներկայացված է կոնտրաստային սիլիկոնային ներդիրներով ու վառ գույնի տակերով 5 մոդել։

Ակնհայտ է, որ նույնիսկ Dior-ի տան ստեղծագործական տնօրենի պաշտոնին նշանակվելուց հետո Ռաֆը պահպանել է սերը սպորտային կոշիկի նկատմամբ. բոլորովին վերջերս ներկայացվել էր նրա՝ Asics –ի համար արված մետաղական շղթաներով ու փայլուն կաշվից գրաֆիկական ներդիրներով սպորտային կոշիկների հավաքածուն։



© NEWS.am STYLE