Երեւանում կանցկացվի Yerevan Jazz Fest 2015 փառատոնը

17:35   1 օգոստոսի, 2015

Երեւանում կանցվացվի Yerevan Jazz Fest 2015 փառատոնը: Այն բաղկացած կլինի երեք համերգներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում:

Սեպտեմբերի 17-ին ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր “Insight” խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Տոմսերի արժեքը կկազմի 3000, 5000, 7000, 10000, 12000 և 15000 դրամ:

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը: Տոմսերը կարժենան 5000, 7000, 10000, 12000, 15000, 20000 և 25000 դրամ:

Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա): Ջազ փառատոնի եզրափակիչ համերգի տոմսերի արժեքը կլինի 3000, 5000, 7000, 10000, 12000 և 15000 դրամ:



© NEWS.am STYLE