Քիմ Քարդաշյանը դստեր հետ՝ Լոս Անջելեսում

11:09   3 օգոստոսի, 2015

Քիմ Քարդաշյանը, որը հղիության հինգերորդ ամսում է, այժմ դստեր հետ գտնվում է Լոս Անջելեսում։ Պապարացիները 34-ամյա հայուհուն «բռնացրել են» քաղաքի փողոցներից մեկում։

Ինչ վերաբերում է Նորթին, ապա դատելով հայտնի հեռուստաաստղի Twitter-յան էջից՝ երեխան շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։ Հուսով ենք, որ փոքրիկը կգնա Հենրիխ Մխիթարյանի կամ Յուրա Մովսիսյանի հետքերով։ Միգուցե ապագայում նա մեծ հաջողությունների հասնի սպորտում, հեռանա ԱՄՆ-ից եւ հանդես գա ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Իսկ ինչու ոչ...

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash

 



© NEWS.am STYLE