15:32 3 օգոստոսի, 2015Բեյոնսեն գիտի, թե ինչպես կարելի է գրավել բոլորի ուշադրությունը։ Երգչուհին պատրաստվում է իր նոր տեսահոլովակի նկարահանումներին, ինչի առթիվ 33-ամյա աստղը 300 հազար դոլարանոց Princess Constellation բրենդի կոշիկ է գնել։ Կոշիկը պատված է 18 կարատ ադամանդով եւ ոսկով։

Բրիտանացի Քրիստոֆեր Մայքլ Շելսի դիզայնով կարված այս կոշիկը հազար տարվա երաշխիք ունի։

Նշենք, որ Բեյոնսեի նոր տեսահոլովակը համացանցում կհայտնվի սեպտեմբերին։
Աղբյուրը՝ Daily Mail