Diesel Black Gold-ը՝ Միլանում տղամարդկանց նորաձեւության շաբաթին (ֆոտո)

17:56   18 հունվարի, 2013

Միլանի՝ տղամարդկանց նորաձեւության շաբաթին ներկայացված վերջիններից մեկը Diesel Black Gold –ի 2013 թվականի աշնանային հավաքածուն էր։ Այն ստեղծելիս դիզայները պատկերացրել է ռոք-խմբերի համաշխարհային շրջագայություն։ Ընդ որում հորինված երաժիշտները ճամփորդում են ոչ միայն մեր աշխարհով, այդ պատճաով էլ ֆեշտ-տուրնեն ստացել է The Cosmic Tour անունը։ Diesel Black Gold – ի աշնանային տղամարդը յուրատեսակ հանրահայտ երաժիշտ է, ով ուղեւորվել է Տիեզերքը նվաճելու։

Հիշեցնենք, որ Diesel Black Gold – ը Diesel մարկայի ավելի թանկ ու լյուսք գիծն է, որը ստեղծում է իր ճանապարհին ցանկացած խոչընդոտ հաղթահարող ուժեղ ու ինքնավստահ եւ միեւնույն ժամանակ զգայուն ու ռոմանտիկ տղամարդու կերպար։ Նրա հերոսին չի հուզում, թե ինչ կասի իր մասին շրջապատը։



© NEWS.am STYLE