Գաղտնի ստրկության սկզբունքները. մարդը՝ մանիպուլյացիայի զոհ

22:16   11 օգոստոսի, 2015

Մանիպուլյացիայի ժամանակակից մեթոդները գաղտնի ստրկության սկզբունքների հիմքն են կազմում։ Համոզված ենք, որ շատերը գուշակում են, թե ինչ է նշանակում «գաղտնի ստրկություն», սակայն փորձենք ավելի հստակ բացատրել այս երեւոյթը։

Պետք է հիշել, որ մոլորակի բնակչության մեծ մասը ապրում է մատրիցայի մեջ, որտեղ ամեն օր մեզ ներկայացնում են սուտ կարծրատիպեր ու պարտականություններ, սովորեցնում, թե ինչպես է պետք ապրել եւ այլն։ Իսկ երբեւէ մտածել եք, որ հենց այս ամենի շնորհիվ ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում եւ ստիպում անել այն, ինչ ձեռնտու է այս աշխարհի ղեկը բռնած որոշ մարդկանց։

1. Ժամանակակից ստրուկը գումար է ստանում ամիսը մեկ անգամ։ Քանի որ  գումարը բավարարում է ընդամենը մեկ ամիս, ուստի նա պետք է շարունակի աշխատել մինչեւ իր կյանքի վերջը։ Իսկ ինչ վերաբերում է թոշակին, ապա նա այն տրամադրում է սննդի եւ բնակարանի ծախսերը հոգալուն եւ ոչ մի գումար նրա գրպանում չի մնում։

2. Այսօր ստրուկը կեղծ խիստ անհրաժեշտ իրերի կարիքն ունի։ Ստրուկին մանիպուլյացիա են անում գովազդների, PR ակցիաների միջոցով։ Այսօր մարդիկ մշտապես փորձում են «նորություն» ձեռք բերել, իսկ նման իրեր գնելու համար հարկավոր է փող աշխատել։

3. Ժամանակակից ստրուկին տնտեսապես կախման մեջ պահելու երրորդ մեթոդը վարկային համակարգն է։ Իսկ այժմ գրեթե բոլորն են վարկերից օգտվում։

4. Այսօր ստրուկներին աշխատել ստիպելու հաջորդ մեթոդը պետականության մասին առասպելն է։ Այժմ ստրուկները կարծում են, որ աշխատում են պետության համար, սակայն իրականում այդ ամենը կեղծիք է։ Գումար են վաստակում ստրակատերերը, իսկ պետության մասին առասպելը օգտագործվում է ստրուկի ուղեղը մթագնելու եւ ավելորդ հարցերից խուսափելու համար։

5.Հաջորդը գնաճն է։ Երբ ապրանքի գինը աճում է, իսկ ստրուկի ստացած գումարը մնում անփոփոխ, նա ավելի ու ավելի է աղքատանում։

6. Այսօր շատ ստրուկներ իրավունք չունեն տեղափոխվել եւ անշարժ գույք գնել մեկ այլ քաղաքում կամ երկրում։ Այսպես ժամանակակից ստրուկները ստիպված են «հանդուրժել» այն պայմաններին, որտեղ նրանք ապրում են, քանի որ այլ ելք չունեն։

7. Ստրուկը չգիտի, թե որքան է իր արտադրած ապրանքի իրական գինը։ Եվ գործատուն, օգտվելով ստրուկի անտեղյակությունից, հաշվապահական խորամանկությունների միջոցով իրեն է վերցնում նրա աշխատանքի մի մասը։

8. Եվ որպեսզի ժամանակակից ստրուկը չպահանջի իր, հայրերի, պապերի վաստակած գումարները, ստրկատերերը թաքցնում են բոլոր փաստերը եւ թույլ տալիս, որ ժամանակից ստրկատիրությունը շարունակի իր գոյությունը։

 

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE