Ռոբերտ Դաունի-կրտսեր՝ ամենաշատ վարձրատրվող դերասանն ըստ Forbes-ի

11:02   5 օգոստոսի, 2015

Ինչպես 2013 եւ 2014 թվականներին, այս տարի նույնպես մեծ հեղինակություն վայելող  Forbes պարբերականը կազմել է ամենաշատ վարձրատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը։ Այս տարի առաջին պատվավոր տեղում հայտնվել է Ռոբերտ Դաունի-կրտսերը՝ 80 միլիոն դոլար վարձատրությամբ («Վրիժառուները» ֆիլմի համար)։

Նրան հաջորդել է Ջեքի Չանը, որի եկամուտը կազմել է 50 միլիոն դոլար։

Երրորդ տեղում Վին Դիզելն է (47 միլիոն), որն իր եկամուտների մեծ մասը վաստակել է «Ֆորսաժ» ֆիլմի շնորհիվ։

Չորրորդ տեղում հայտնվել է Բրեդլի Կուպերը՝ 41.5 միլիոն դոլար, իսկ հինգերորդում՝ Ադամ Սենդլերը՝ 41 միլիոն դոլար։ 

Հատկանշական է, որ այս տարի լավագույն տասնյակում հայտնվել են բոլիվուդյան երեք  աստղեր, որոնք գերազանցել են անգամ Լեոնարդո Դի Կապրիոյին եւ Ջոնի Դեպին։

7-րդ տեղ՝ Ամիտաբհ Բաչան (33.5 միլիոն դոլար)

8-րդ տեղ՝ Սալման Հան  (33,5 միլիոն դոլար)

9-րդ տեղ՝ Ակշիր Կումար (32,5 միլիոն դոլար)

Նշենք, որ վարկանիշային աղյուսակը եզրափակել են Քրիս Հեմսուորթը եւ Դենիել Քրեյգը՝ 27 միլիոն դոլարով։


10-րդ տեղ՝ Մարկ Ուոլբերգ (32 միլիոն դոլար)

11-րդ տեղ՝ Դուեյն Ջոնսոն (31,5 միլիոն դոլար)

12-րդ տեղ՝ Ջոնի Դեպ (30 միլիոն դոլար)

13-րդ տեղ՝ Լեոնարդո դի Կապրիո (29 միլիոն դոլար)

15-րդ տեղ՝ Դենիել Քրեյգ (27 միլիոն դոլար)



© NEWS.am STYLE