Բեն Աֆլեքի եւ Քրիստին Ուզունյանի սիրավեպը բարկացրել է Ջենիֆեր Գարներին

10:07   6 օգոստոսի, 2015

Վերջերս լուրեր էին տարածվել, որ ամերիկյան հայտնի դերասան 42-ամյա Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ ԱՖլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, իմացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով, աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ։

Բենը եւ Ջենիֆերը՝ 2014-ին

Ինչպես տեղեկացրել է Գարներին մոտ կանգնած աղբյուրը՝ դերասանուհին բարկացել է, որ ամուսինը դեռ շարունակում է հանդիպել Ուզունյան հետ եւ որոշել է ամուսնալուծվել։

Քրիստին Ուզունյան

«Ջենիֆերը չի պատասխանում Բենի զանգերին։ Նա պատրաստ է խոսել Բենի հետ միայն երեխաների դաստիարակությանը վերաբերող հարցերի շուրջ։ Նա բարկացած է, որ Աֆլեքը դեռ շարունակում է  սիրահետել մեկին, որը նրանց բաժանման պատճառն է դարձել։ Այժմ Ջենիֆերը ատում է Բենին»,- ասել է աղբյուրը։

 

 

Աղբյուրը՝ US Magazine

 



© NEWS.am STYLE