Քրիստին Ուզունյանը եւ Բեն Աֆլեքը միասին զվարճանում են շքեղ հյուրանոցում

13:25   6 օգոստոսի, 2015

Ինչպես հայտնի է, հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ ԱՖլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, իմացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով, աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ։ Արդյունքում դերասանուհին բարկացել է, որ ամուսինը դեռ շարունակում է հանդիպել Ուզունյան հետ եւ որոշել է ամուսնալուծվել։

Բենին եւ Քրիստինին միասին «բռնացրել են» Քալիֆորնիայի Bel-Air շքեղ հյուրանոցում։ InTouch-ի փոխանցմամբ՝ զույգն այստեղ միասին է ապրում, եւ Բենը հոգում է Քրիստինի բոլոր ծախսերը։

Պապարացիները Քրիստինին ընկերուհիների հետ լուսանկարել են հյուրանոցի լողավազանի մոտ։

Նշենք, որ այս հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար պետք է վճարել 1500 դոլար։

Ի դեպ, որոշ պարբերականներ պնդում են, որ Աֆլեքը սիրահարված է Քրիստինին, եւ նրանց հարաբերությունները շատ լուրջ են։

 

 



© NEWS.am STYLE