Քրիստին Ուզունյանը մտադիր է հղիանալ Բեն Աֆլեքից

10:02   7 օգոստոսի, 2015

Ինչպես հայտնի է, հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ ԱՖլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, իմացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով, աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ։ Արդյունքում դերասանուհին բարկացել է, որ ամուսինը դեռ շարունակում է հանդիպել Ուզունյան հետ եւ որոշել է ամուսնալուծվել։ Բենին եւ Քրիստինին միասին «բռնացրել են» Քալիֆորնիայի Bel-Air շքեղ հյուրանոցում, որտեղ զույգը միասին է ապրում, եւ Բենը հոգում է Քրիստինի բոլոր ծախսերը։

Այժմ լուրեր են պտտվում, որ Քրիստինը մտադիր է հղիանալ Բեն Աֆլեքից։

Դայակի ընկերուհին Radar-ին պատմել է, որ Քրիստինը սիրահարված է Բենին, եւ նրանց հարաբերությունները շատ լուրջ են։

«Նա սիրահարվել է Բենին հենց առաջին իսկ օրվանից, երբ եկել է նրանց տուն՝ որպես դայակ աշխատելու։ Քրիստինը ցանկանում է հղիանալ Աֆլեքից եւ ընտանիք կազմել նրա հետ։ Այժմ նա փորձում է համոզել հայտնի աստղին երեխաներ ունենալ»։



© NEWS.am STYLE