Անդրեյ Գայդուլյանը քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով մեկնել է Գերմանիա

14:04   7 օգոստոսի, 2015

Ինչպես գիտեք «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ երրորդ աստիճանի քաղցկեղ է հայտնաբերվել: Օրեր առաջ դերասանի առողջական վիճակը վատթարացել էր, եւ նա մեկնել է Գերմանիա՝ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով։

Գերմանիայում նա անցնելու է քիմիոթերապիայի առաջին կուրսը։ Ըստ բժիշկների՝ այժմ ամեն րոպե կարեւոր է դերասանի համար, որպեսզի ճիշտ բուժում նշանակվի, հայտնել է Super-ը։

Նշենք, որ Անդրեյի հետ Գերմանիա է մեկնել նաեւ նրա հարսնացուն՝ Դիանան, որն ամեն կերպ փորձում է օգնել իր սիրելիին հաղթահարել այս ծանր հիվանդությունը։

 

 



© NEWS.am STYLE