21:31 7 օգոստոսի, 2015«Բախտաբեր» հեռուստասերիալը մեծ վարկանիշ ունի Հայաստանում։ Այն կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել հեռուստադիտողների մեծ լսարան։ Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, որը սերիալում մարմնավորում է Իռենի կերպարը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ ներքին թիմային աշխատանքի արդյունքն է, որ այսօր սերիալը մեծ վարկանիշ ունի։
«Բոլոր մարդիկ, որոնք ներգրաված են այս սերիալում, սիրով են իրենց աշխատանքը կատարում։ Բոլորը իրենց աշխատանքում պրոֆեսիոնալ են։ Եթե յուրաքանչյուր գործում կա գրագետ մոտեցում, ապա այդ աշխատանքը կարելի է համարել ստացված»,- նշեց Անուշիկը։

Ըստ դերասանուհու՝ թե հեռուստասերիալի, թե գեղարվեստական ֆիլմի հիմնասյունը ռեժիսորն ու սցենարիստն են։
«Անահիտի հետ առաջին անգամ եմ աշխատում։ Նա այնպիսի անհատականություն է, որ կարողանում է ընկերական մթնոլորտ ստեղծել եւ թիմային աշխատանք կատարել։ Նա այն մարդկանցից չէ, որը երեւույթին վերեւից է նայում։ Ինչ-որ բան փոխելիս նա միշտ փոխհամաձայնության է գալիս գործընկերների հետ»,- ասաց Անուշիկը։
Անահիտը 2008 թվականից գրում է հեռուստասերիալների, գեղարվեստական ֆիլմերի սցենարներ։

«Հեռուստասերիալի արդյունավետությունը պահանջում է ամուր թիմային աշխատանք։ Միայն այդ դեպքում է արդյունքը լավ լինում: Սերիալը շատ բարդ ու ամենօրյա աշխատանք է պահանջում։ Իհարկե, սցենարիտի գործը կարեւոր է, բայց եթե չլինեն այն մարդիկ, որոնք գրածս իրականություն են դարձնում, ոչինչ չի ստացվի: Եթե խոսենք «Բախտաբեր»-ի մասին, կարող եմ ուրախությամբ նշել, որ հավաքված է դերասանական այնպիսի խումբ, որոնք սցենար անգիր անողներ չեն։ Դե իհարկե չեմ կարող չնշել նաեւ ռեժիսորին, որն այդ ամենի տերն է նկարահանման հրապարակում»,- ասաց սցենարիստ Անահիտ Մխիթարյանը։
Նա հեռեւստադիտողների խոստացավ, որ սպասվում են շատ անակնկալներ։ Լինելու են նոր դեմքեր եւ անսպասելի իրադարձություններ։
Մելինե Տոնոյան