Մարտ Բաբայանի եւ Աննա Գալկինայի «խելահեղ» տեսահոլավակի նկարահանումը Երեւանում. backstage

14:10   9 օգոստոսի, 2015

Երգիչ Մարտ Բաբայանը եւ երգչուհի Աննա Գալկինան մի քանի օր է, ինչ Հայաստանում են: Նրանք միասին նկարահանում են իրենց երեք տեսահոլովակները, որոնց ռեժիսորն է Ժորա Մելոյանը: NEWS.am STYLE-ը ներկա է գտնվել նկարահանման հրապարակում:

Մարտը եւ Աննան մեզ հետ զրույցում խոսեցին իրենց վաղեմի ընկերության եւ աշխատանքի մասին:

«Մենք արդեն 10 տարուց ավել է ընկերներ ենք: «Сумасшедшие» երգը հենց մեր մասին է: Մենք բառի բուն իմաստով խելագար ընկերներ ենք: Եթե ասում են կնոջ եւ տղամարդու մեջ չի կարող լինել ընկերություն, ապա ես միանշանակ կասեմ՝ կարող է, քանի որ վառ ապացույցը մենք ենք: Միասին դուետով հանդես գալ որոշեցինք, երբ ես Աննաին ցույց տվեցի իմ գրած երգերի երաժշտությունները, իսկ Աննան էլ հեղինակեց խոսքերը: Եվ այդպես որոշեցինք միասին նկարահանել տեսահոլովակ»,- ասաց Մարտը:

Երգչի խոսքով՝ Հայաստանում նրանք շատերին են ճանաչում: Այստեղ կան շատ տաղանդավոր ռեժիսորներ, ոճաբաններ եւ այլ մասնագետներ, որոնք իրենց աշխատանքը գերազանց են կատարում:

«Ժորայի հետ առաջին անգամ ենք համագործակցում: Ծանոթանալով նրա աշխատանքերին որոշեցին նրան դիմել եւ վստահել մեր երեք երգերի տեսահոլովակները: Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում: Միշտ տիրում է բարձր տրամադրություն: Եվ բացի այդ ամեն անգամ գալով Հայաստան էներգիայով եմ լցվում: Այստեղ ամեն ինչ կարծես ինձ ուժ է տալիս»,- ասաց Մարտը:

Օպերային երգչուհի Աննա Գալկինան նաեւ դերասանուհի է: Նա առաջին անգամ է Հայաստանում:

«Երեւանը ինձ շատ է դուր եկել: Գեղեցիկ քաղաք է: Շատ եմ հավանել այստեղի ջուրը, որը անմահական համեղ է: Երբ խմում եմ եւ չեմ հագենում: Անընդհատ ուզում եմ խմել ու խմել: Ինձ դուր է գալիս նաեւ հայկական խոհանոցի բոլոր ուտեստները»,- ասաց Աննան:

Տեսահոլովակների ռեժիսորը նշեց, որ երեք տեսահոլովակներն էլ նկարահանվում են միաժամանակ:

«Ժամանակի սղության պատճառով մենք երեք տեսահոոլվակներից էլ միանգամից կադրեր նկարում ենք: Աննայի տեսահոլովակը ավելի փոփային է, Մարտինը՝ լիրիկական, իսկ նրանց «Сумасшедшие» դուետը ունի սյուժե, որտեղ ներկայացվում է, թե  երկու խելագար սիրահարներեր ինչերի են պատրաստ: Խելահեղ տեսահոլովակ է լինելու, որը կլրացնի  երգին»,- նշեց Ժորան:

Մելինե Տոնոյան (լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի)



© NEWS.am STYLE