Քիմ Քարդաշյանն Instagram-ի էջին բաժանորդագրվածների թվով զիջում է միայն Բեյոնսեին

10:01   10 օգոստոսի, 2015

Չնայած երկու տարի առաջ Բեյոնսեն ներկա էր Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանիքին՝ լուրեր էին պտտվում, որ նա Քիմի հայտնի լինելը կեղծ էր համարում։ Սակայն շատ շուտով երգչուհին «Instagram-ի թագուհու» տիտղոսը կհանձնի հենց 34-ամյա հայուհուն։

Վերջին 7 ամսվա ընթացքում՝ հատկապես փետրվարին հրապարակված լուսանկարից հետո (նյութի գլխավոր լուսանկարը), 19 միլիոնով ավելացրել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի Instagram-ի էջին բաժանորդագրվածների թիվը։ Շաբաթ Քիմը նշել է, որ արդեն 42 միլիոն օգտատեր հետեւում են իրեն։ Նշենք, որ Բեյոնսեի էջին բաժանորդագրվածների թիվը կազմում է 42 միլիոն 600 հազար։

Այսինքն՝ փետրվարից հաշված եթե 165 օրերի ընթացքում բաժանորդագրվածների թիվը 19 միլիոնով ավելացրել է, ուրեմն ըստ մաթեմատիկական հաշվարկների՝ յուրաքանչյուր 3 վայրկյանում 4 օգտատեր սկսում է հետեւել Քարդաշյանին։

Դե ինչ, Բեյոնսե, պատրաստվիր...

Նշենք, թե որոնք են ամենամեծ թվով բաժանորդագրված օգտատեր ունեցող անձինք (Հաշվարկը սկսվում է հենց ցանցից՝ նշելով օգտատերերի ընդհանուր քանակը)։

1. Instagram (@instagram) - 90.7 միլիոն

2. Բեյոնսե (@beyonce) - 42.6 միլիոն

3. Քիմ Քարդաշյան (@kimkardashian) – 42 միլիոն

4. Թեյլոր Սվիֆթ (@taylorswift) - 41.4 միլիոն

5. Արիանա Գրանդե (@arianagrande) - 40.3 միլիոն

6. Սելենա Գոմես (@selenagomez) - 40.1 միլիոն

7. Ջասթին Բիբեր (@justinbieber) - 35.6 միլիոն

8. Քենդալ Ջեներ (@kendalljenner) - 33.8 միլիոն

9. Քայլի Ջեներ (@kyliejenner) - 31.8 միլիոն

10. Նիքի Մինաժ (@nickiminaj) - 30.9 միլիոն

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE