Սիարան՝ Shape-ի նոր ֆոտոշարքում

13:08   11 օգոստոսի, 2015

Հայտնի երգչուհի Սիարան նկարահանվել է Shape–ի նոր ֆոտոշարքում եւ հայտնվելու է ամսագրի սեպտեմբերյան համարում։ Պարբերականին տված հարցազրույցում Սիարան նշել է, թե ինչպես է որդու ծննդից հետո վերականգնել իր կազմվածքը։ 

Վերջերս իր նոր «Dance Like We’re Making Love» երգի տեսահոլովակը ներկայացրած երգչուհին պատմել է, որ ինտենսիվ մարզումների շնորհիվ 27կգ. նիհարել է։

«Հղիության ընթացքում ես ոչ մի սահմանափակում չէի դրել սննդի հարցում։ Հենց որ բժիշկներն թույլ տվեցին մարզումներ անցկացնել, ես սկսեցի մարզվել։ Ես ամեն օր վազում էի, շաբաթական հինգ անգամ մեկ ժամ ցատկում, բռնցքամարտով էի զբաղվում։ Իսկ հետո  անցնում էի կարդիո մարզումներին»։ 

«Ես վաղուց բուսակեր եմ դարձել, ուստի ինձ համար դժվար չէ հղիությունից հետո վերահսկել իմ սննդակարգը։ Հենց դրա շնորհիվ ես շատ արագ վերականգնեցի իմ կազմվածքը»։

Սիարայի խոսքով՝ նա նաեւ յոգայով է զբաղվում։

«Ես փորձում եմ նաեւ ուղղահայաց դիրքով ասանաներ անել, ինչը խթանում է օրգանիզմը»։



© NEWS.am STYLE