Քրիստին Ուզունյանի եւ Բեն Աֆլեքի սիրավեպը շարունակվում է

15:13   11 օգոստոսի, 2015

Հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքի անձնական կյանքը շարունակում է մնալ թիվ 1 քննարկման թեմա։ Ինչպես հայտնի է, նա սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ Բենին եւ Քրիստինին միասին «բռնացրել են» Քալիֆորնիայի Bel-Air շքեղ հյուրանոցում, որտեղ զույգը միասին է ապրում, եւ Բենը հոգում է Քրիստինի բոլոր ծախսերը։

Եվ եթե Բենը մի քանի օր առաջ կնոջ եւ երեխաների հետ դուրս էր եկել զբոսնելու Ատլանտայում, ապա այս անգամ նա միայնակ է պպտվել Լոս Անջելեսում։ Իսկ Քրիստինը Instagram-ում հետեւյալ գրառումն է կատարել։

'She's just a girl and she's on fire' -- Alicia Keys.' (Ալիշիայի երգերից մեկի տողերն են)։

Այժմ օգտատերերը փորձում են պարզել, թե ինչ էր ցանկանում ակնարկել 28-ամյա Քրիստինը։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE