11:02 12 օգոստոսի, 2015Ամերիկյան Fox35 հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քարդաշյանների ընտանիքին վերաբերող լուրը եւ հեռացել է նկարահանման հրապարակից։ Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն այս մասին հիմա է հայտնի դարձել արեւմտյան ԶԼՄ-ներին։
Բրաունը առավոտյան ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քիմ Քարդաշյանի կրստեր քրոջ՝ Քայլի Ջեների ճագարի մասին լուրը (աղջիկը նոր ճագար ունի, որին կոչել է հոր անունով)։
«Ես հիանալի տրամադրություն ունեմ եւ հրաժարվում եմ ընթերցել Քարդաշյանների մասին նորությունը։ Զզվել եմ ամեն օր Քարդաշյանների ընտանիքի մասին խոսելուց»,- ասել է Բրաունը՝ հեռանալով տղավարից։
«Դուք կարդացե՞լ եք ուսումնասիրությունների արդյունքները։ Այլեւս ոչ մեկին հետաքրքիր չէ այս ընտանիքը»,- բղավել է հաղորդավարը տեսախցիկների մյուս կողմից։
Աղբյուրը՝ Daily Mail