Հղի Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարը ցնցել է համացանցը

10:01   12 օգոստոսի, 2015

Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է մերկ լուսանկար, որով փարատել է բոլորի կասկածները նրա հղիության մասին։

«Սկզբում բոլորն ասում էին, որ ես շատ նիհար եմ, ուստի իմ հղիությունը կեղծ է։ Այժմ ասում են, որ ես շատ գեր եմ, հետեւաբար կեղծում եմ հղիությունս... Գիտեք, ես ինձ շատ լավ եմ զգում իմ մարմնում։ Հասկացեք, եթե ես փոխնակ մոր ծառայությունից օգտվեի, անպայման կասեի այդ մասին»,- գրել է 34-ամյա հեռուստաաստղը՝ ավելացնելով, որ նրան չեն հետաքրքրում չարակամ օգտատերերի մեկնաբանությունները.

«Ամեն կնոջ հղիություն յուրահատուկ է։ Ես սովորել եմ սիրել իմ մարմինը կյանքի ցանկացած փուլում։ Ես շնորհակալ եմ Աստծուն այս հրաշքի համար, եւ այս անգամ ձեր գրած մեկնաբանությունները ինձ ընդհանրապես չեն մտահոգում»,- գրել է Քիմը։

 



© NEWS.am STYLE