Նոր մանրամասներ Բեն Աֆլեքի եւ Քրիստին Ուզունյանի սիրավեպի մասին

13:13   12 օգոստոսի, 2015

Հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքի անձնական կյանքը շարունակում է մնալ թիվ 1 քննարկման թեմա։ Ինչպես հայտնի է, նա սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ Բենին եւ Քրիստինին միասին «բռնացրել են» Քալիֆորնիայի Bel-Air շքեղ հյուրանոցում, որտեղ զույգը միասին է ապրում, եւ Բենը հոգում է Քրիստինի բոլոր ծախսերը։

Այժմ նոր մանրամասներ են հայտնի դարձել զույգի սիրավեպի մասին։ Ի դեպ, երեկ Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարից բացի, ամբողջ Համացանցում տարածվել էր նաեւ հենց այս հայուհու՝ Ուզունյանի նոր լուսանկարը։

 

 Page Six  պարբերականը հրապարակել է Քրիստինի դեռեւս հունիսին արված մի լուսանկար, որում աղջիկը կրում է չորս մատանի։ Մատանիները պատկանում են ամերիկյան հայտնի ֆուտբոլիստ Թոմ Բրեդլիին։

Պարզվում է, որ հունիսին Թոմը, Բենը եւ Քրիստինը մասնավոր չվերթով մեկնել են Լաս Վեգաս, իսկ Աֆլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, երեխաների հետ մնացել է տանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Բենը պոկերի բարեգործական մրցաշար է անցկացրել Վեգասում։

«Ինքնաթիռում եղել են բազմաթիվ մարդիկ՝ Բենի աշխատակազմից։ Նրանց է միացել նաեւ Թոմը, եւ բոլորը սկսել են լուսանկարվել Թոմի մատանիներով։ Վեգասում Քրիստինը օգնել է Աֆլեքին կազմակեպչական հարցերում»,- հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։

Կարծում ենք, որ այս ամենը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, քանի որ այդ ո՞ր օրվանից են դայակները սկսել զբաղվել մրցաշարերի կազմակեպչական հարցերով։

 

 

Աղբյուրը՝ People

 



© NEWS.am STYLE