Թողարկվել է Chanel №5-ի կարճ պատմության հոլովակը (տեսանյութ)

16:34   19 հունվարի, 2013

Chanel բրենդը թողարկել է արտասովոր մի տեսահոլովակ, որը Chanel №5 լեգենդար օծանելիքի կարճ պատմությունն է։ Այն պատմում է, թե ինչպես ծնվեց Կոկո Շանելի՝ առաջին «արհեստական» բույրը ստեղծելու գաղափարը, ինչ բաղադրիչներ է նա առաջարկել ներառել պարֆյումեր Էռնեստ Բոին, որտեղից է առաջացել օծանելիքի անվանումը եւ ինչպես է ստեղծվել դրա շիշը։ 

Առաջին Chanel բույրը ստեղծելիս, Բոն ալդեհիդներով՝ ծաղկային սինթետիկ բույրերով (Cucumis sativus-ի թարմության բույրը) փորձեր է արել։ Էռնեստն առաջին պարֆյումերն էր, ում հաջողվել է ալդեհիդների մոլեկուլների հիման վրա լիարժեք բույր ստանալ։ Պարֆյումերը մադմուազել Շանելի ընտրությանն է ներկայացրել 10 բույր, որոնցից նա ընտրել է 5-րդը, այստեղից էլ՝ գլուխգործոցի անվանումը։ Դրանից բացի, «հինգը» Կոկո Շանելի սիրելի թիվն է եղել։



© NEWS.am STYLE