19:14 12 օգոստոսի, 2015Օրեր առաջ Համացանցում հայտվել է Լանա Դել Ռեյի նոր երգը՝ «High by the Beach»։ Երգը ներառվելու է Դել Ռեյի երկրորդ «Honeymoon» ալբոմում, որը թողարկվելու է այս տարվա աշնանը։
Երգչուհին հրապարակել է նոր երգի տեսահոլովակի թրեյլերը, որի առաջին իսկ կադրերից երեւում է, որ բավականին մեծ բյուջե ունեցող հոլովակ է ստացվել։ Տեսահոլովակի պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։

Հետաքրքիր է, որ Դել Ռեյը Instagram-ում տեղադրել է բավականին ագրեսիվ լուսանկար, որում նա պատկերված է ավտոմատը ձեռքին։ Երգչուհին Beats 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Տեսահոլովակի թողարկումից հետո ամեն ինչ պարզ կլինի»։