11:02 13 օգոստոսի, 2015«Забирай меня скорей, увози за сто морей. И целуй меня везде, 18 мне уже»...
Քանի որ օրեր առաջ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, նշել է ծննդյան 18-րդ տարեդարձը, նա արդեն առանց երկմտելու կարող է անել այն, ինչ ցանկանում է՝ հետեւելով ավագ քրոջ օրինակին։ Համոզված ենք, որ Քարդաշյանների ընտանիքը զբաղվելու է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ արդեն սկսել է զբաղվել Քայլիի PR-ով։
Իր 18-ամյակը տոնելուց, ընկերոջից՝ ռեփեր Tyga-ից, Ferarri նվեր ստանալուց հետո, Քայլին մասնավոր չվերթով մեկնել է Մեքսիկա։

Մեքսիկական Պունտա Միտայի լողափում Քայլին զվարճացել է ոչ թե ռեփերի, այլ ընկերուհու հետ։



Արդյոք կգտնվի մեկը, ով կհուշի Քայլիին, որ ժամացույցով, զարդերով եւ հարդարված եղունգներով չեն լողում։






Ի դեպ, առանձնատունը, որտեղ կանգ են առել աղջիկները, ունի 12 ննջասենյակ (հավանաբար, ռեփերը դրանցից մեկում մոլորվել է), 13 լոգասենյակ, կինոսրահ, երկու լողավազան եւ մասնավոր լողափ։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash