Փոփ երգչուհիների վարկանիշային աղյուսակ. Մադոննա՝ բոլոր ժամանակների լավագույն կատարող

12:10   13 օգոստոսի, 2015

Օրեր առաջ բրիտանական The Telegraph-ը կազմել է լավագույն փոփ երգչուհիների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է Մադոննան։ Վերջինս, ըստ լրագրողների, մեծ ներդրում ունի փոփ երաժշտության եւ ընդհանրապես արվեստի զարգացման գործում։

«Միգուցե Մադոննան լավագույն վոկալիստը չէ, եւ նրա երգերն էլ հուզիչ չեն, բայց արդեն երեք տասնամյակ նա փոփոխում է փոփ-ինդուստրիան եւ զարգացնում իր երկրպագուներին»,- գրել է պարբերականը։

Մադոննային հաջորդում է՝ ոչ, ոչ, ոչ թե Բեյոնսեն, այլ Թինա Թյորները, իսկ երրորդում Քեյթ Բուշն է։

Ներկայացնենք բոլոր ժամանակների լավագույն 20 փոփ-երգչուհիներին

1. Մադոննա

2. Թինա  Թյորներ

3. Քեյթ Բուշ

4. Դեբի Հարի

5. ABBA

6. Արետա Ֆրանկլին

7. Էմի Ուայնհաուս

8. Բեյոնսե

9. Ադել

10. Պաթի Սմիթ

11. Ջենիս Ջոփլին 

12. Լեդի Գագա

13. Դասթի Սփրինգֆիլդ 

14. Siouxsie Sioux

14. Ուիթնի Հյուսթոն

16. Գրեյս Ջոնս 

17. Դոլի Պարթոն

18. Ջոնի Միթչել 

19. Քրիսի Հայնդ

20. Spice Girls

 



© NEWS.am STYLE