Սեզոնի արդիական մատանիները (ֆոտո)

21:35   19 հունվարի, 2013

Մատանին ոչ միայն զարդ է, այլեւ կարգավիճակի նշան։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս սեզոնի ամենաարդիական մատանիները։

Davy Jones' Locker մատանին Theo Fennell-ից նման է «Կարիբյան ծովի ավազակները. դիակի սնդուկը» ֆիլմի Դեւի Ջոնսի գանձերով սնդուկին։ Այն թաքնվում է խոշոր ադամանդով մատանու բացվող կափարիչի տակ եւ զարդարված է էմալով ու ստորջրյա աշխարհի նկարներով։

 Castle մատանին նույն Theo Fennell-ից 23,88 կարատանոց հսկայական սեւ ադամանդե տանիքով ոսկե դղյակ է, որն ունի շղթայական մեխանիզմով բարձրացվող կամուրջ։

Դեղին ոսկուց Grimoldi մատանին նրբագեղ ու արիստոկրատ է։ Այն յուրահատուկ է դառնում նաեւ կենտրոնական սեւ խոշոր ադամանդով ճարտարապետական դիզայնի շնորհիվ։ 

Inbar մատանին միստիկայի տարր ունի, ինչը ստանում է հազվեդեպ սեւ մարգարիտի շնորիվ։ Իր գոյության ամենասկզբից այս իսրաելական մարկան կենտրոնացել է միակ օրինակով կամ չափազանց քիչ քանակով զարդերի ստեղծման վրա։

Հետաքրքիր է նաեւ մատանիների համար ոչ սովորական նյութերի օգտագործումը։ Օրինակ, Baldessarini մոդելն ունի կենտրոնում արմավենու փայտից մի քառակուսի։ Իսկ De Beers-ի Sun Signet մատանին զարդարված է չշրջանակված ադամանդներով։



© NEWS.am STYLE