Քեթի Փերին՝ Harper's Bazaar-ի շապիկին

15:27   13 օգոստոսի, 2015

Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ ամերիկյան երգչուհի Քեթի Փերին զարդարելու է Vogue Japan-ի շապիկը։ 30-ամյա երգչուհին հայտնվելու է պարբերականի սեպտեմբերյան համարում։

Այժմ հայտնի երգչուհին նկարահանվել է Harper's Bazaar-ի ֆոտոշարքում՝ ներկայանալով  Saint Laurent զգեստով։

Այս մասին տեղեկացրել է հենց  Քեթին՝ ամսագրի շապիկի լուսանկարը հրապարակելով Instagram-ում։

Ֆոտոշարքն իրականցրել է Ժան Փոլ Գուդը



© NEWS.am STYLE