Իրական փաստեր սեքսի մասին

23:24   19 հունվարի, 2013

Սեքսից հաճույք են ստանում ոչ միայն մարդիկ, այլ նաեւ մարդանման կապիկների որոշ տեսակներն ու դելֆինները։ 

Բույրերի մասնագետները պնդում են, որ մարդկության ուժեղ կեսի համար ամենագրգռող բույրը նարդոսի ու դդումի բույրերի խառնուրդն է։ Սիրելիին հիացնելու ցանկություն ունե՞ք։ Նրա համար նարդոսի եթերայուղով լոգանք կազմակերպեք ու ընթրիքին դդումի թխվածք պատրաստեք նրա համար։

Սեքով ավելի շատ զբաղվում են հույները։ Այնպես որ, եթե սեքսի պակաս ունեք, ուղեւորվեք Հունաստան։ Տղամարդու ողջ կյանքի ընթացքում արտադրվում է մոտ 15 լիտր սերմնահեղուկ։

Չծխող տղամարդիկ իրենց սեռական կյանքին երկու անգամ ավելի ուշադրություն են հատկացնում, քան մոլի ծխողները։

Պտղի ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող բժիշկների տվյալով, զարգացման վերջին փուլում տղա սաղմի մոտ շատ հաճախ է էրեկցիա նկատվում։ Ախ, այդ տրամարդիկ… նույնիսկ մոր փորում են մտածում… այո, այո, սեքսի մասին։

Կանայք սիրում են երազել ու ֆանտազիաներին տրվել ոչ միայն սիրային քնքշանքի ակնկալիքով, այլեւ դրա ժամանակ։ Իսկ տղամարդիկ նախընտրում են վայելել պահը։ 

Որոշ կանանց սեքսով զբաղվելու ցանկությունը մի քանի անգամ աճում է հղիության կամ դաշտանի ժամանակ։



© NEWS.am STYLE